Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ոչնչությունները մի քնձռոտ վճարման համակարգ չեն կարողանում նորմալ աշխատացնել, էլ ուր մնաց երկիր ղեկավարեն

Ոչնչությունները մի քնձռոտ վճարման համակարգ չեն կարողանում նորմալ աշխատացնել, էլ ուր մնաց երկիր ղեկավարեն
09.11.2024 | 11:13

Ավտոբուս նստելուց մոտս թղթադրամներ էին:

Վարորդն էլ թե բա պարտադիր պտի 100-անոց կոպեկ լինի: Ասում եմ, ես իմ գումարը վճարում եմ ու ես եմ որոշում ոնց վճարեմ:

100-անոց կոպեկ ունենալու շիզորֆրենիկ պարտադրանքը իրավունքի խախտում է:

Մի խոսքով շատ արագ հասկացավ, որ անիմաստ է:

ՈՒրեմն ողջ ճանապարհին էդ Tell Cell համակարգը համարյա չէր աշխատում, առաջ բերելով գործի շտապող քաղաքացիների անվանական զայրույթը էս մառազմը ներդնելու համար:

Արա համ խնդալս էր գալիս, համ մտքումս մտածում էի` ոչնչությունները սկի մի քնձռոտ վճարման համակարգ չեն կարողանում նորմալ աշխատացնել, էլ ուր մնաց երկիր ղեկավարեն:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ